Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մամուլի ակումբներից մեկում տեղի էր ունենալու ասուլիս` Ամերիկյան համալսարանի 20-րդ տարեդարձին նվիրված: Ամերիկյան համալսարանի հիմնադիրները խոսելու են համալսարանի ձեռքբերումերի ու ապագա ծրագրերի մասին:
Առավոտյան այցելեցինք Ամերիկյան համալսարան, որպեսզի զրուցենք ուսանողների հետ` 20-ամյա համալսարանը նրանց աչքերով ներկայացնելու նպատակով:
Համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դիանա Մանուկյանը երկար-բարակ մեզ բացատրեց, որ ինքը շատ զբաղված է եւ հանդիպում կազմակերպելու ժամանակ չունի: Մեր դիտարկմանը, թե կազմակերպելու կարիք չկա, ընդամենը անհրաժեշտ է վերեւ բարձրանալու թույլտվություն: «Ժամանակ չունեմ, պետք է նախօրոք պայմանավորվեինք»,- ասաց տիկին Մանուկյանը:
Նույնն ասաց նաեւ համալսարանի 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպիչը` զարմանալով, թե ինչպես կարելի է առանց նախնական պայմանավորվածության համալսարան այցելել:
Փաստորեն, համալսարանի 20-ամյա գլխավոր «ձեռքբերումը» լրագրողների առջեւ փակ լինելն է: Բայց չէ՞ որ համալսարանը տարբերվում է նրանով, որ այնտեղ դասավանդման հիմքում ամերիկյան մոդելն է ..., իսկ Ամերիկայում գերազանց է գործում տեղեկատվություն ստանալու իրավունքը, մինչդեռ այստեղ 2-3 ուսանողի հետ խոսելը դարձրին պատմություն. չգիտես ինչու նախ մերժեցին հեռախոսով, հետո կանչեցին իրենց սենյակ եւ հենց տեղում էլ քաղաքակիրթ մերժման տարբերակը գտան` նախօրոք պայմանավորվածություն:
Հուսանք` համալսարանն իր հաջորդ հոբելյանը կտոնի ամերիկյան մոդելի իմաստը լիարժեք յուրացրած...
Հ. Գ. Ի դեպ, նշենք, որ սա նման ընդունելության միակ դեպքն էր, քանի որ սեպտեմբերի 21-ին առանց նախօրոք պայմանավորվածության այցելել էինք մի շարք համալսարաններ եւ անարգել զրուցել ուսանողների հետ: