կարևոր
1366 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-18 15:26
Հասարակություն

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հակաեկեղեցական հայտարարությունները

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հակաեկեղեցական հայտարարությունները

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հակաեկեղեցական հայտարարությունները

1․-Եկեղեցին, որ նույնականացնում են իրենց հետ որոշ սրբապիղծներ, ըստ էության, դա նրանք եկեղեցի չեն, նրանք անհատներ են, որոնք և՛ խախտել են կուսակրոնության ուխտը, և՛ սրբապղծություն են ըստ էության իրականացրել, սպանելու կոչեր են արել։

Ասվել է Նարեկ Կիրակոսյանին տրված հարցազրույցի ժամանակ 0։59  

 

2․-Մարդիկ փորձում են եկեղեցին սեփականաշնորհել, սարքել իրենց դուքյանը, սարքել իրենց բիզնեսը։

Ասվել է euromedia24-ին տրված հարցազրույցի ժամանակ 1։12

 

3․-Ու իմ համար, օրինակ, այո իշխանությունից կամ պաշտոնյաներից եթե մեկը կաշառքա վերցում, նույն սրիկայություննա, ինչ կուսակրոնության ուխտն են խախտում։

Ասվել է euromedia24-ին տրված հարցազրույցի ժամանակ 2։22

 

4․-Հիմա մեր հոգևոր առաջնորդը խաբելա ու ստելա խախտելա կւսակրոնության ուխտը, ստելա, խախտելով պատվիրաններից մեկը և երկրորդը պատվիրաններից և երրորդը, միգուցե բոլոր պատվիրաններնա խախտել, մենք չգիտենք, եթե մարդը հոգևորականա ու նա կարա խախտելով մեկ պատվիրան, հնարավորա խախտի շատ ավելի շատ պատվիրաններ։

Ասվել է euromedia24-ին տրված հարցազրույցի ժամանակ 4։17
 

5․-Հոգևորականները, ես արդեն մտածում եմ, որ իրենք մտածում են չկա դժոխք, չկա դրախտ, ու իրենք ինչ ուզում անում են, որտև իրենց դատավորը Աստվածա։

Ասվել է euromedia24-ին տրված հարցազրույցի ժամանակ 5։36
 


6․-Վարչապետի բառապաշարը շատ մեղմա, շատ-շատ մեղմա։

- Լրագրողներից մեկը հարցնում է դոմփելու ինչնա՞ մեղմ։

-Կներեք, էդ բառը շատ եք սիրում կրկնել, բայց ասեմ, այո շատ մեղմա։

Ասվել է ԱԺ միջանցքում լրագրողների խմբին տրված հարցազրույցի ժամանակ 0։01

 

7․ -Մենք եկեղեցու դեմ ե՞նք պայքարում, թե տերտերների, թե ինչ-որ մարդկանց, ովքեր խախտել են կուսակրոնության ուխտը, խախտել ու ապականել են Աստվածաշունչը

Ասվել է Tribune-ին տրված հարցազրույցի ժամանակ 1։36

 

8․-Տո չէ թո կուսակրոնության ուխտը բան չլնեն, հավատարիմ չլնեն, թո էթան, ինչ ուզում են անեն, վերջում էլ գան, ասեն մեր ձեռը, աջը համբուրեք, մենք սուրբ ենք։ Իրանց նույնականացնում են եկեղեցու հետ, ամոթա, եկեղեցին հանրային տարածքա, եկեղեցին էն աղոթքի տեղնա, որտեղ մարդիկ առ Աստված աղոթք են բարձրացնում, ոչ թե ինչ-որ մարդկանց սեփականություննա, ինչ-որ տերտերների։

Ասվել է Tribune-ին տրված հարցազրույցի ժամանակ 2։43

 

9․-Ես վարչապետի ասածը, գրածը, ամբողջովին կիսում եմ, տակը ստորագրում եմ։

Ասվել է euromedia24-ին տրված հարցազրույցի ժամանակ