|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վարդաշենի հանրակացարանների բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Պահանջում են, որ իրենց խնդիրը օր առաջ լուծվի․«Այլևս անհնար է այդ փլատակների մեջ ապրելը»,- ասում են նրանք։
Հիշեցնենք՝ այդ շենքերը ճանաչվել են 4-րդ կարգի վթարային։ Բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել քաղաքապետարանի և Կառավարության շենքերի մոտ՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով։ Նրանք այսօր պարզել են, որ հերթական անգամ խաբվել են, իրենց շենքերը գերակա շահ ճանաչելու մասին որոշում չի կայացվել։ Պահանջում են վարչապետի հետ հանդիպում։
Ի դեպ, վարդաշենցիներին լսելու, նրանց խնդրին ծանոթանալու համար կառավարությանմոտ էին եկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։