կարևոր
4672 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-26 21:04
Հասարակություն

Մահվան գազելներին կատաղած ավտոբուսնե՞րն են փոխարինել․ Սոնա Աղեկյան

Մահվան գազելներին կատաղած ավտոբուսնե՞րն են փոխարինել․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» շարժման անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը գրում է․

«Մինչ մայրաքաղաքային իշխանությունները (էլեկտորալ փոքրամասնությունը) որոշում են թանկացնել տրանսպորտի գինը, այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներից մեկի վարորդը, ըստ ականատեսների, հարվածել է Շիրակի փողոց 18 շենքի հարակից կանգառին, ջարդուփշուր արել այն: Հարվածի ուժգնությունից վնասվել է նաև Փաշինյանի սիրելի ասֆալտը: Թե ինչ հանգամանքներում է սա տեղի ունեցել, թող պարզեն համապատասխան կառույցները և քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը:

Տրանսպորտային բարեփոխումը սա՞ է: Մահվան գազելներին կատաղած ավտոբուսնե՞րն են փոխարինել»: