|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Երևանի փոխքաղաքապետերը ևս ապօրինաբար են ստանձնում իրենց լիազորությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։
«Այսօր կայացած Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետեր են ընտրվել/նշանակվել: Նրանք իրենց լիազորությունները ստանձնելու են ապօրինաբար:
Բանն այն է, որ հայտնի հանգամանքներում Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր պաշտոնը ստանձնել է օրենքի խախտումով, քանզի երդման արարողության ժամանակ չի ապահովվել ավագանու անդամների՝ օրենքով պահանջվող քվորումը: Այսինքն՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը Ավինյանը ստանձնել է ապօրինաբար:
Այսպիսով, Տ. Ավինյանը այսօր իրավական որևէ հիմք չուներ մայրաքաղաքի փոխքաղաքապետեր առաջադրելու:
Սա նշանակում է, որ ինչպես որ Տ. Ավինյանը չի հանդիսանում Երևանի օրինական քաղաքապետ, այնպես էլ օրենքից դուրս են նրա առաջարկով Երևանի փոխքաղաքապետերի պաշտոններում հաստատվածները»։