Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում բողոքի ակցիա է տեղի ունեցել։ ՔՊ-ական տնօրենի ապազգային վարքագիծն ու քայլերը մտահոգություն են առաջացրել ծնողների մոտ։ Դպրոցից հեռացվել են Արցախի դրոշն ու «Փառքի անկյունը»։ Բողոքին ներկա է գտնվել «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։
Աղեկյանը նշեց, որ տեղեկացել են վաստակավոր մանկավարժների ու փոխտնօրենների մասսայական հրաժարականի դիմումների ու աշխատանքից ազատման մասին։
«Մենք այն երկիրն ենք, որը կրթել է, ունեցել է մտավորականներ, գիտնականներ, բայց մեր հողը միշտ պահել ենք արյամբ։ Դավադիր ու նենգ թշնամին միշտ երազել է ու ցանկացել է մեր երկրին տիրանալ։ Դրա համար մենք ռազմահայրենասիրությունը դրել ենք առաջին տեղում» ,-ասաց նա՝ ընդգծելով, որ «Փառքի անկյունը» հեռացնելը դավադրություն է։
Մանրամասն՝ տեսանյութում