Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ռուսաստանի առևտրային գործընկերները սպառնալիքների պատճառով չեն հրաժարվի իրենց պարտավորություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ՇՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «շատ կոշտ» մաքսատուրքեր կսահմանի, եթե ուկրաինական հակամարտության շուրջ 50 օրվա ընթացքում պայմանավորվածություն ձեռք չբերվի:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի դեմ «առանց այդ էլ արդեն աննախադեպ քանակությամբ պատժամիջոցներ են հայտարարվել», բայց երկիրը հաղթահարում է դրանք, կհաղթահարի նաև նորերը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև, որ Եվրամիությունը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել հակառուսական նոր պատժամիջոցների ձագարը, սակայն վնասը կկրեն հենց այդ պատժամիջոցային պատերազմի հեղինակները:
«Պատժամիջոցները, որոնք սահմանել է ԵՄ-ն և պատրաստում է նորերը, փորձ է այդ դաշտ ներքաշել նաև ԱՄՆ-ին, բայց նախագահ Թրամփը շատ կոնկրետ բացատրել է, որ այդ ամենի համար վճարելու է Եվրոպան։ Այս ամենը, իհարկե, արդեն իսկ վնաս է հասցրել եվրոպական տնտեսությանը։ Ինչպես ասում են՝ «ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». սահմանափակումների վնասը կկրեն հենց դրանց հեղինակները, Ռուսաստանը հաղթահարում է դրանք», - ասել է Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք` հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ–ն 100% մաքսատուրք կսահմանի Ռուսաստանից ներմուծվող ապրանքների համար և երկրորդային պատժամիջոցներ ռուսական նավթ գնող երկրների դեմ, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 50 օրվա ընթացքում հրադադարի համաձայնագիր չկնքվի։ Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի բաժնետոմսերի շուկան հիմնական առևտրային նստաշրջանի ընթացքում աճեց 2,73%-ով ՝ կտրուկ արագացնելով տեմպը։