|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունվարի 3-ին, ժամը 10:36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի աստիճանների մոտակայքում փոս է գոյացել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ երկhարկանի տան (1972 թ. կառուցված) բակում առաջացել է փոս (մակերեսը մոտ 2.5 քմ, խորությունը մոտ 1.5 մ), տան երկրորդ հարկի սենյակներում առաջացել են ճաքեր մինչև 3 սմ լայնությամբ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ԵՓՎ ՃԿԲ համակարգչային օպերատորին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: