|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Աշխարհը կբախվի անօրինության և կընկնի նոր սառը պատերազմի գիրկը` բազմակողմանիության ձախողման հետևանքով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է Reuters-ը։
Նա կոչ է արել Եվրամիությանը` առաջատար դեր խաղալ գլոբալ աշխարհակարգի վրա հիմնված կանոնների պահպանման պայքարում` բնորոշելով միջազգային կառույցը որպես բազմակողմանիության հենարան, որը «չափազանց մեծ է` սնանկանալու համար»։
«Եթե դուք ցանկանում եք խուսափել նոր սառը պատերազմից և իրական բազմակողմ աշխարհակարգ եք ցանկանում ունենալ, մենք պետք է, որպես ուժեղ հենարան, ունենանք միասնական Եվրոպան»,- կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` հավելելով, որ Եվրոպան, համաշխարհային կարգը և ՄԱԿ-ը վտանգված են նացիոնալիզմի և այլատյացության կողմից հենց այն ժամանակ, երբ միասնությունն ամենաանհրաժեշտն է, հատկապես` երբ պետք է լուծել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու արտագաղթը։