կարևոր
1447 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-03 22:22
Քաղաքական

Իշխանությունը ընդդիմախոսների նկատմամբ սպառնալիքներից ու շանտաժից անցել է հանրության նկատմամբ տեռորին․ Քրիստինե Վարդանյան

Իշխանությունը ընդդիմախոսների նկատմամբ սպառնալիքներից ու շանտաժից անցել է հանրության նկատմամբ տեռորին․ Քրիստինե Վարդանյան

«Ես միայն կարող եմ խրախուսել բոլոր ՔՊ-ականներին՝ ի՞նչ է պետք ասել կամ անել, որ խոսեն, շատ խոսեն, որովհետև որքան նրանք խոսում են, այնքան շատ ինքնախոստովանական ցուցմունքներ են տալիս»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հայտարարությանը, որտեղ վերջինս մասնավորապես նշել էր․ «ՀԷՑ-ը այնպիսի կապիտալ է, որը կարող է ազդել ՀՀ բոլոր քաղաքացիների մտածելակերպի վրա։ Շատ հանգիստ կարող է քաղաքական ազդեցություն գործել, օրինակ՝ անջատելով հոսանքը այս կամ այն քաղաքում»։

Վարդանյանը ընդգծեց, որ ակնհայտ է՝ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները որևէ առնչություն չունեն պետականացման կամ ազգայնացման հետ.
«Սա խլում է՝ ռեյդային հարձակում և խլում, և այդ մասին իրենց պատգամավորներից մեկն էլ ԱԺ ամբիոնից ասաց՝ հայտարարելով, որ իրենք «խլում են ՀԷՑ-ը»։ Սա ևս ինքնախոստովանական ցուցմունք է»։

Նա հավելեց, որ Ղահրամանյանի հայտարարությունը փաստում է՝ իշխանության համար խնդիր է ցանկացած կազմակերպված ռեսուրս, հատկապես՝ եթե այն ունի այլ արժեհամակարգ.

«Իրենց համար խնդիր են արցախահայերը, դրա համար էլ տարածվում է ատելության քարոզ նրանց նկատմամբ։ Իրենց համար խնդիր են անգամ այն աշխատանքային կոլեկտիվները, որտեղ գործում է այլ արժեհամակարգ, որտեղ կա հավատարմություն արժեքներին՝ առաջին հերթին։

Իշխանությունը պահպանելու մարմաջը ստիպում է հարձակում գործել ցանկացած կազմակերպված ռեսուրսի դեմ։ Նրանք հարձակվել են նույնիսկ մի քանի հոգանոց ՀԿ-ների վրա, օրինակ՝ «Որդիների կանչը» ՀԿ-ի, որի հիմնադիրներից մեկն այսօր ապօրինի կալանքի տակ է։ Տարիների ընթացքում քրեական հետապնդումներ են եղել նաև մյուս անդամների՝ այդ թվում՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: