կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 18:21
Քաղաքական

Գալուստ Սահակյանը ընդդիմախոսների մերկությունը լավ է տեսել ու չի գայթակղվի

Գալուստ Սահակյանը ընդդիմախոսների մերկությունը լավ է տեսել ու չի գայթակղվի

ԱԺ արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու գազի համաձայնագրին: ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտնեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:

 

ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. «Ես գիտեմ, որ լեզուն ոսկոր չունի, բայց մարդուն, լեզվից բացի, Աստված նաեւ ուղեղ է տվել, որ լեզվի միջոցով կարողանա արտահայտվի: Երբ մարդու ուղեղը հիվանդ է ու սիստեմատիկ չի գործում, ուրեմն խոսքն անհեթեթ է: Մեր ժամանակները ծնել են նման փանջունիներ: Դավաճան, չգիտեմ` ինչ… Տո դու էդ ի՞նչ ես դառել, մեկ էլ տեսնում ես` հիստերիայի մեջ են մտնում, սա հիվանդանոց ու հոգեբուժարան չի: Խոսքի մի ապտակը բավական է, որ դուք փոշիանաք: Դեմ ե՞ք, ասեք` դեմ եմ: Չեմ վախեցնում, չափներդ ճանաչեք, հլը ձեր ուժը նայեք ու ձեր տվայտանքներին նայեք: Չեք ուզում, մի քվեարկեք»,- ասաց պատգամավորը:

 

Նրա կարծիքով` եթե ընկնեն ընդդիմախոսների խելքին ` առաջացնելով այլ իրավիճակ, ո՞վ է դրա պատասխանատուն լինելու: Նա համարում է, որ այդ համաձայնագիրը Հայաստանի էներգետիկ անվտանգության աղբյուրն է, դրանով Հայաստանն անվտանգ է դառնում: «Հիմա եթե դու իշխանությանը դեմ ես կամ նախագահին դեմ ես, բայց հլը դու քո ճիվաղային արտաքինով մտածի` անկախությունը օդից չի ընկել է: Ժողովրդի մոտ դոշ եք ծեծում, որ առանց ժողովրդի չեք կարող ապրել: Զուսպ եղեք, եթե ուզում եք օժանդակած լինեք, ոչ միայն դուք մի ոգևորվեք, ժողովրդին մի մոլորեցրեք, ժողովուրդը պետք է գազ ստանա: Ընդամենը վաճառքի խնդիր է, վաճառել ենք ռուսական կողմին, էս երկու ամիս է` ծուղրուղու եք կանչում գազի վերաբերյալ, ի՞նչն է հապշտապ: Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և չեմ գայթակղվի, այնպես որ` այս օրինագիծը պետք է անցնի»,- ասաց Գալուստ Սահակյանը: