|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզն հարցազրույցում ասել է․
«Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խնդիրը հայկական ընդդիմության և սփյուռքի հակազդեցությունն է»։
Չնայած բոլոր քննադատություներին, որերորդ անգամ այսպիսի արձագանքները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Նիկոլ Փաշինյանին իրականացնել Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ի՞նչու են արվում այսպիսի հայտարարությունները
Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, հիմա էլ Բրայզայի այս հայտարարույթյունները նպատակ ունեն միջազգային հանրության, ՀՀ գործընկերների աչքին հայկական ընդդիմությանը և Սփյուռքին ապակառուցողական տարրեր ներկայացնելուն և նրանց դերակատարության աճը կանխելուն։
Մինչդեռ իրականում այս հայտարարությունները պետք է ուղենիշ դառնան բոլորիս համար, որովհետև որերորդ անգամ մատնանշվում է Թուրքիայի և Ադրբեջանի համար ամենաշատ խնդիրներ ստեղծող գործոնները, հետո արդեն սովորույթի և զարմանալի պատահականության հետևանքով Հայաստանում իշխող ուժի կողմից սկսում է սաստկանալ նույն այդ ուժերի դեմ պայքարը։
Քրիստինե Վարդանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր