|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բուդապեշտում գումարվող Եվրոպական սոցիալիստների կուսակցության (ԵՍԿ, PES) 10-րդ կոնգրեսը հաստատեց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամակցությունը այդ կազմակերպությանը, որպես դիտորդ անդամ (Եվրոմիության ոչ անդամ եւ կամ Եվրոմիության անդամակցության ոչ թեկնածու երկրների կուսակցությունները այլ կարգավիճակ չեն կարող ունենալ)։
Ընդառաջելով ԵՍԿ-ի նախագահության առաջարկին, կոնգրեսը նաեւ հաստատեց անդամակցությունը Վրաստանից («Վրացական երազ»), Եգիպտոսից, Մորոկոյից եւ Իտալիայից կուսակցությունների։ Գոնկրեսի կողմից ԵՍԿ-ի նախագահ վերընտրվեց Բուլղարիայից Սերգեյ Ստանիշեւը, մյուս թեկնածուն էր Իսպանիայից Էնրիքե Պարոնը։
«Եվրոպական սոցիալիստների կուսակցությանը Դաշնակցության անդամակցությունը նոր հնարավորություններ է տալիս ՀՅԴ-ին՝ եւրոպական քաղաքական այդ ընտանիքի անդամներին հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելու տեսանկյունից»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։