կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-07 18:12
Հասարակություն

ՀՀԿ-ականները հանդիպել են «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

ՀՀԿ-ականները հանդիպել են «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանի հետ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպեցինք «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, կուսակցության միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՌԴ դաշնային խորհրդի անդամ(սենատոր) Անդրեյ Կլիմովի հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ-ական, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետական կուսակցության և Միասնական Ռուսաստան կուսակցության միջև համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և հանդիսանում է Հանրապետականի արտաքին քաղաքական օրակարգի առանցքային կապերից մեկը։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք միջկուսակցական հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր։ Երկուստեք անդրադարձել ենք ստեղծված իրավիճակին, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի նոր մարտահրավերներին, ինչպես նաև մի շարք միջազգային ձևաչափերում միջկուսակցական համագործունեության ակտիվացման անհրաժեշտությանը»։