|
Փոխարժեքներ
16 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Ռուսաստանը ողջունում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարը, եթե դրան իսկապես հաջողվել է հասնել: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե իսկապես հաջողվել է հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Դա այն է, ինչը ՌԴ-ն կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից։ Ուստի դա կարելի է և պետք է ողջունել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Իրանի ու Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
Պեսկովն ասել է, որ Կրեմլում տեսել են Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունները, լսել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունները և տեսել նախագահ Թրամփի բազմաթիվ հայտարարությունները։