կարևոր
532 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-30 22:50
Աշխարհ

Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ

Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Պաշտոնյայի այցի մասին նախախես չէր հայտարարվել, հաղորդում է РИА Новости-ն։

Լարիջանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի հիմնական թեմաներն էին երկկողմ համագործակցության ամրապնդումը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի։

«Բանակցությունների հիմնական ուշադրության կենտրոնում էր երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, դրանց թվում՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։ Միաժամանակ, կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր»,- դեսպանի խոսքերն է մեջբերում IRIB լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ՝ հունվարի 16-ին, Ռուսաստանի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ Իրանում տիրող իրավիճակը քննարկելու համար։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հանրապետությունում լարվածության արագ նվազեցման և դրանց առնչվող բոլոր հարցերը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու փոխադարձ շահագրգռվածությունը։

Տնտեսական դժգոհության պատճառով առաջացած բողոքի ցույցերն Իրանում սկսվել են դեկտեմբերի վերջին։ Անկարգությունների ընթացքում իշխանությունները սահմանափակել են ինտերնետի և բջջային հեռախոսակապի ծառայությունները: Հունվարի 16-ին Reuters-ը, հղում անելով իրավապաշտպաններին և տեղի բնակիչներին, հաղորդել է, որ Իրանի իշխանությունները հաջողությամբ ճնշել են անկարգությունները։

Բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է Թեհրանին ռազմական հարվածներով՝ ի պաշտպանություն ցուցարարների: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա: