Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալի հետ պարզաբանումների՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցից հետո։ Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Mediaset-ին տված հարցազրույցում Լավրովը չէր բացառել, որ նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերը կարող է հրեական ծագում ունենալ։ «Եթե ճիշտ եմ հիշում, վախենում եմ սխալվել, բայց, իմ կարծիքով, Հիտլերը նաև հրեական արյուն ուներ»,- ասել է նա։
ՌԴ նախարարի հայտարարությունն արվել էր` ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարության, որը խոսել էր իր հրեական արմատների և Ուկրաինայի «ապաազգայնացման» գործողության «ձախողման» մասին։
«Արտաքին գործերի նախարար Լավրովի խոսքերը և՛ աններելի և զայրացուցիչ հայտարարություն են, և՛ սարսափելի պատմական սխալ։ Հրեաներն իրենց չեն սպանել Հոլոքոստի ժամանակ: Հրեաների նկատմամբ ռասիզմի ամենացածր մակարդակը հենց հրեաներին հակասեմիտիզմի մեջ մեղադրելն է»,- ասվում է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հայտարարությունում: