|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Գազայի հատվածում առաջիկա հրադադարը կարճատև է լինելու, դրանից հետո ռազմական գործողությունները շարունակվելու են։ Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Դա կլինի կարճատև դադար, որից հետո ինտենսիվ ռազմական գործողությունները կշարունակվեն, և ճնշում կգործադրվի ավելի շատ առևանգվածների վերադարձնելու համար: Դեռ առնվազն երկու ամիս մարտեր են սպասվում», - ասել է Գալանտը ռազմաբազաներից մեկում։
Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը համաձայնության էին չորսօրյա հրադադարի հաստատման շուրջ, որի ընթացքում պետք է իրականացվի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների և Իսրայելի կողմից ձերբակալված պաղեստինցիների փոխանակում։
Ավելի վաղ Կատարի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գազայի հատվածում հրադադարը կհաստատվի նոյեմբերի 24-ին` ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով 9:00-ին)։