| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Անգլիական հայտնի The Guardian պարբերականը «Էրդողանն ու խոսքի ազատությունը. ի՞նչ են զգում ներկայումս Թուրքիայում ապրողները» թեմայով հարցում է անցկացրել:
Պարբերականը նշել է, որ մի ժամանակ մուսուլմանական երկրների շարքվում Թուրքիան «օրինակելի էր իր ժողովրդավարությամբ», մինչդեռ այսօր վերածվել է լրագրողների համար աշխարհի ամենամեծ բանտի:
Պարբերականն ընդգծել է նաև այն փաստը, որ 2014-ին Էրդողանի՝ նախագահ դառնալուց ի վեր երկրում խոսքի ազատությունն սկսել է սահմանափակվել` նշելով, որ բոլոր նրանք, ովքեր պետական շահերին են հակասում, ենթարկվում են ցմահ ազատազրկման:
The Guardian-ը նաև ուշադրության է արժանացրել այն փաստը, որ համացանցում սեփական մտքերն արտահայտելու համար ձերբակալվում են նաև քաղաքացիներ:
«Էրդողանը պահպանում է իր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Թրամփի, Անգլիայի վարչապետ Թերեզա Մեյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեի միջոցով փորձում է իր Սահմանադրության ուժերն ավելացնել»,-գրել է The Guardian-ը:
Կայքը նաև դիմել է իր ընթերցողներին, որ պատմեն Թուրքիայում տիրող իրավիճակի՝ իրենց վրա թողած ազդեցության, խոսքի ազատության սահմանափակման՝ իրենց առօրյա կյանքի վրա թողած ազդեցության և այլ խնդիրների մասին:
The Guardian-ն այդ մասին իրեն պատմած ընթերցողների մտահոգություններն ու խորհուրդները կհրապարակի նյութի տեսքով: Ցանկության դեպքում կայքը չի հրապարակի այդ մասին պատմողների անունները: