կարևոր
1417 դիտում, 17 ժամ առաջ - 2025-06-13 18:37
Հասարակություն

«Թիրախավորել Եկեղեցին նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին»․ բողոքի ակցիա՝ Վրաստանում

Վրաստանում ՀՀ դեսպանության դիմաց մի խումբ հայեր ակցիա են կազմակերպել՝ իրենց բողոքը հասցեագրելով ՀՀ իշխանությանը՝ Վեհափառ Հայրապետին թիրախավորելու, Հայոց եկեղեցու դեմ արշավ սկսելու համար։ Ակցիան ընթանում էր՝ «Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց» կարգախոսով։ Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը՝ դատապարտելով ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը։ Նա մասնավորապես անդրադարձավ Արցախի հայաթափմանն ու Հայաստանում տիրող իրավիճակին, նշեց, որ Վրաստանի հայ համայնք կազմակերպությունը պատրաստակամ աջակցելու է Հայոց Եկեղեցուն, քրիստոնյա հավատացյալներին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Բողոքի ակցիան ուղեկցվում էր հայրենասիրական երգ-երաժշտությամբ, իսկ ավարտին ընթերցվեց Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության հայտարարությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։