|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սրբազան պայքարը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Չարիքի իշխանությունը շարունակում է թիրախավորել մեր արժեքները, մեր եկեղեցին ու մեր ժողովուրդը։ Այն լավ է հասկանում, որ Հայաստանում այլևս հենարան չունի և մերժված է հանրության բոլոր շերտերի կողմից։
Բնական է՝ իր իշխանությունը երկարաձգելու, իր տերերի հանձնարարությունները կատարելու և ազգակործան գործն ավարտին հասցնելու համար չարիքը ստիպված է գնալ ծայրահեղ քայլերի։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նրա հարձակումն ու արժանապատիվ հայերի հետապնդումը դրա մեծագույն արտահայտությունն է: Այս պահին էլ չարիքի իշխանությունը փորձում է ձերբակալել հայտնի բարերար, մեր ժողովրդի արժանավոր զավակ Սամվել Կարապետյանին։
Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին և վստահեցնում՝ որքան էլ չարիքը փորձի քայքայել մեր միասնությունը, թուլացնել մեր ժողովրդին, քանդել պետության հիմքերը՝ միևնույն է նրան սպասում է միայն ու միայն ձախողում։ Համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը։
Մենք ամեն օր հիշեցրել ենք, որ հանուն Հայրենիքի և Պատվի այսօր լռելը վաղվա կործանումն է։ Հայաստան աշխարհի լիակատար ազատագրումը բոլորիս կոչումն է և մենք կիրագործենք դա՝ Աստծո կամքով և մեր ժողովրդի պահանջով։ Աստված մեզ զորավիգ և ապավեն»։