Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Հունվարի 27-ին, Վրաստանի Երիտասարդական Միությունը Վրաստանի հանրային հեռուստաալիքի մոտ, որը ունի նաև հայալեզու բաժին (բաժնի ղեկավար` Րամիլիա Ալիևա), անցկացրեց պիկետ` քննադատելով Վրաստանում գործող հիմնական լրատվականների լռությունը Արցախի դեմ ադրբեջանական ահաբեկչական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Երիտասարդական Միության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին, «Րաֆֆի» ուսանողական միության անդամները Վրաստանում գործող մոտավորապես 20 խոշոր ԶԼՄ-ներին հանձնել էին պատմական գրքեր Արցախի մասին, ՄԱԿ-ի տասնյակ երկրների ներկայացուցիչների, նաև այլ առաջատար երկրների արձագանքը` ուղղված Ադրբեջանին, և Վրաստանի Հայ Համայնքի բաց նամակը՝ կոչ անելով հասարակությանը ներկայացնել, թե ինչ է կատարվում Արցախում 120.000 մարդու նկատմամբ, որի դեմ Ադրբեջանը նպատակաուղղված ցեղասպանություն է իրականացնում։
Ցավոք, պետք է նշել, որ չհաշված մի քանի լրատվականների, հիմնական խոշոր լրատվամիջոցները նախընտրեցին լիարժեք չլուսաբանել այդ ամենը։
Նաև, մի քանի օր առաջ Թբիլիսիի տարբեր կամուրջներին երիտասարդները մեծ պաստառ էին փակցրել Արցախի շրջափակման վերաբերյալ` գրավելով Թբիլիսիի բնակիչների ուշադրությունը։