|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր բնակավայրում 138 բնակիչ է ապրում։ Այստեղ մշտական բնակվող տնտեսությունների թիվը 38 է։
Բնակավայր հասնելու երկու ճանապարհ կա, երկուսն էլ՝ անմխիթար։ Առաջինը, որտեղ հիմա ճանապարհի կառուցման աշխատանքներ են ընթանում, անցնում է Շվանիձորով։
Երկրորդը՝ նախկինում գործող Երևան-Բաքու երկաթգծի ճանապարհն է, որը 2013 թվականին ապամոնտաժվել է, և ծառայում է որպես Նռնաձորը Մեղրիին կապող ուղի։ Սահմանամերձ բնակավայրում նաև խմելու ջրի, արոտավայրերի խնդիր ունեն։ Կոյուղի չկա։ 25 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքներն անժամկետ դադարեցվել են։
«Շինարարական կազմակերպության հետ խնդիր է առաջացել, խառը պատմություն է»,- նշեց Նռնաձորի վարչական ղեկավար Արա Ազիզյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։