կարևոր
1036 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 17:20
Հասարակություն

Աղոթում եմ, որ աշխատատեղ բացվի, մարդիկ աշխատեն ու մնան ստեղ․ Նռնաձորի բնակիչ

Աղոթում եմ, որ աշխատատեղ բացվի, մարդիկ աշխատեն ու մնան ստեղ․ Նռնաձորի բնակիչ

Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից տեղահանված Ջուլիետա Նալբանդյանի ընտանիքն առաջինն է բնակություն հաստատել Սյունիքի մարզի Նռնաձոր բնակավայրում։

Այնուհետև նրանց է միացել բռնի տեղահանված ևս 12 գետաշենցի ընտանիք։ Գյուղի մշտական բնակիչների թիվն աստիճանաբար համալրվել է Գորիսից, Կապանից և այլ տարածաշրջաններից եկած ընտանիքներով։

Նռնաձորում այսօր մշտական բնակություն հաստատած տնային տնտեսությունների թիվը 38 է։

Տիկին Ջուլիետան նշեց, որ սկզբում դժվարությամբ է հարմարվել նոր բնակավայրին, այսօր արդեն Նռնաձորն իր համար դարձել է աշխարհի լավագույն անկյունը և երբևէ մտքով անգամ չի անցել գյուղից հեռանալու մասին։

Նրա խոսքով՝ գյուղի երիտասարդները ձգտում են Մեղրիում կամ մայրաքաղաքում բնակություն հաստատել, որովհետև գյուղում երիտասարդների համար բացակայում են աշխատատեղերն ու ժամանցի վայրերը։

Մանրամասն՝ տեսանյութում։