|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանում ընթանում էր ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը՝ «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար» խորագրով։ Այն վարում էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նշենք, որ Երևանում անցկացվում է նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային հոբելյանական10-րդ համաժողովը՝ հումանիտար համագործակցության և մշակութային փոխանակման շուրջ։ Քննարկման թեմաներն են համատեղ մշակութային նախագծերի իրականացում, ստեղծագործական կոլեկտիվների փոխադարձ այցեր, մասնակցություն փառատոներին և ուսանողների ու աշակերտների փոխանակման ծրագերին։
Ի դեպ, համաժողովի բացմանը ներկա էին Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններ Ռոզալիա Աբգարյանը և Ներսես Սիմոնյանը։ Դիմելով Մատվիենկոյին՝ Ռոզալիա Աբգարյանը նշեց, որ սիրով է խոսում Հայրենական պատերազմում հայերի մասնակցության մասին և շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին մասնակցելու և դիտելու հնարավորություն տալու համար։