Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ես Եռաբլուրի անունը ուզում եմ դնեմ անպարտների զորամաս, էս տղերքը այդ պարտությունը չեն տեսել։ Փաշինյանն ասում է, Արարատի անունը կամաց ասեք, որ թուրքերը չհարձակվեն, 70 տարի սովետական պետության ժամանակ Արարատի անունը ասել ենք բարձրաձայն՝ չեն հարձակվել, 30 տարի անկախ Հայաստանում ասել են՝ չեն հարձակվել, հիմա ո՞ւմ հետ են պլաններ գծել, որ չպետք է ասենք։ Ես իրավունք չունե՞մ իմ զոհված տղին ասեմ Արարատ լեռը քո դիմացն ա, գոնե հպարտությամբ ննջի։ Ամենամեծ չարիքը այն է, որ կառավարության կազմը Հայոց պատմությանը քաջածանոթ չեն, այնպիսի բաներ են խոսում, որ Ալիևը իրեն բավարարված զգա, Ադրբեջանում փռշտում են, էստեղ առողջություն են ասում։ Տղիս սպանողին ուղարկում են ակադեմիա, ես դրան մարդասպան եմ ասում, դրանք դրան առաջ են տանում, անունն էլ ՝ Արտյոմ Պողոսյան, կազմակերպել ա սպանել տվել գնդի հրամանատարին»,- այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասել է զոհված Սամվել Սահակյանի հայր՝ Սուրեն Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում