Միասին կարող ենք
կարևոր
4366 դիտում, 11 ամիս առաջ - 2025-06-06 14:02
Հասարակություն

Ադրբեջանական կողմում հայտնված տղաներից մեկը նախկին գյուղապետի եղբորորդին է

Ադրբեջանական կողմում հայտնված տղաներից մեկը նախկին գյուղապետի եղբորորդին է

Արավուս գյուղի բնակիչները «ABC media»-ին պատմել են, որ ադրբեջանական կողմում հայտնված անչափահաս տղաներից մեկը նախկին գյուղապետ Արթուր Ջհանգիրյանի եղբորորդին է։

Կեսգիշերից հետո տղաները գնացել են կորած ձին գտնելու, բայց մոլորվել են ու հայտնվել ադրբեջանական կողմում։ Տղաները ձիով են եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: