Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.
«... Լեռան էս կողմում ՄԵՆՔ էինք, էն կողմում՝ ՆՐԱՆՔ:
Լեռան էս կողմում էլ էին հարսանիքներ լինում, էն կողմում էլ:
Լեռան էս կղմում երբ հանկարծ հարսանիքներին կինարմատը առանձին էր սեղան նստում, տղամարդիկ՝ առանձին, ասում էին. «Էս հո թուրքի հարսանիք չի, էս ի՞նչ եք բաժան-բաժան ըլել»:
Էն կողմում էլ ճիշտ հակառակը, թե պատահեր կինարմատը տղամարդկանց հետ նույն սեղանին նստեին, ասում էին. «Էս հո հայի հարսանիք չի, էս ու՞ր եք կողք-կողքի նստել»:
Լեռան էս կողմում էլ էին մահանում, էն կողմում էլ: Ու թե հանկարծ էս կողմում հանգուցյալին հանգստարան ուղեկցող թափորը մի քիչ արագ էր գնում, ասում էին. «Էդ ու՞ր եք վռազըմ, հո թուրքի մեռել չի՞»:
Լեռան էն կողմում էլ ուղիղ հակառակն էին ասում. «Էս ինչ եք ոտներդ կախ արել, հո հայի մեռել չի՞»:
Լեռան էս կեղմում էլ լավ մարդիկ կային, էն կողմում էլ:
Լեռան էն կողմում ասում էին. «Լավ մարդ ա, բայց ափսոս հայ ա»:
Լեռան էս կողմում էլ. «Լավ մարդ ա, բայց ափսոս թուրք ա»:
...Լեռան էս կողմում մենք էինք, էն կողմում՝ նրանք...»: