|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պռոշյան համայնքի սպանված ղեկավար Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ինչպես իր հորեղբոր սպանության, այնպես էլ սպանությունից հետո գյուղում ստեղծված զզվելի իրավիճակը մարզպետի թույլտվությամբ է եղել։
Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Առանց մարզպետի բան չի լինի, մարզպետի ճտերն առանց նրա որեւէ բան չեն կարող անել»,-ասաց Հակոբը՝ հավելելով, որ հորեղբոր սպանությունը պետք է բացահայտվի, քանի որ գյուղում ամենաթողության մթնոլորտը չի ցրվում: Նա ուշադրություն հրավիրեց ոչ պակաս կարեւոր հանգամանքի վրա. «Գնացե՛ք, նորանշանակ գյուղապետ Արթուր Մուրադյանին հարցրե՛ք՝ ավագանին հաստատե՞լ է իր թեկնածությունը: Ո՛չ, իհարկե չի հաստատել»:
Իսկ ահա Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր դեմ հնչեցված մեղադրանքներին, ասաց. «Վե՛րջ տվեք, գյուղապետի սպանությունը մարզպետի թույլտվությա՞մբ, ա՛յ քեզ բան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: