Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Երեկ Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի հարձակումը կանխելիս զոհված` ՊԲ զինծառայող, 19-ամյա շարքային Հակոբ Խաչատրյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղից էր: Yerkir.am-ի տեղեկություններով` Հակոբն ընտանիքի միակ արու զավակն էր` երկու քրոջ եղբայր:
Մեր տեղեկություններով` Հակոբը բանակ է զորակոչվել 2014-ի հունիսին: Նա սովորում էր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի առաջին կուրսում:
Աղաձորի գյուղապետ Մկրտիչ Հարությունյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հակոբը գյուղատնտեսությամբ զբաղվող, աշխատող ընտանիքից էր: «Այգի են մշակում, անասուն են պահում, սովորական ապրող ընտանիք է»,- ասաց նա: Գյուղապեռի խոսքով` Հակոբն աչքի է ընկել իր ֆիզիկական կարողություններով, մրցանակ է ստացել աթլետիկայի շրջանային մրցումներում և այլն: «Ֆիզիկապես ուժեղ տղամարդ էր, մարդասեր, ընկերասեր, չափից ավելի նվիրված ծնողներին, չէր ուզում, որ հերն ու մերը շատ տանջվեն, միշտ օգնում էր նրանց»,- ասաց նա և հավելեց, որ Հակոբը երբեք չի տրտնջացել ծառայությունից, սիրում էր հայրենիքը, բանակը:
Գյուղապետը հայտնեց, որ Ստեփանակերտից զինվորի դին արդեն բերում են Աղաձոր: