Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ. մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն անցած և 8 ամիս անց ԿԽՄԿ-ի միջնորդությամբ հայկական կողմին փոխանցված պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանը ներկայումս գտնվում է հարկադիր հոգեբանական բուժման մեջ: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նշենք, որ Գրիգորյանի կողմից մարտական դիրքի առաջնային գիծն անցնելու և հակառակորդի տարածքում հայտնվելու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 362-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 2015թ. նոյեմբերին, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, Ա. Գրիգորյանը ադրբեջանական կողմից փոխանցվել էր հայկական կողմին:
ՔԿ-ից մեզ տեղեկացրեցին, որ քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մեղսագրվող արարքը կատարելուց հետո, այն է` հակառակորդի մոտ հայտնվելուց հետո նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեկան ճնշումների, ինչի հետևանքով նրա մոտ խորացել և սրվել են հոգեախտաբանական ախտանիշներ:
Համաձայն դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացության՝ Ա. Գրիգորյանը ներկայումս կարիք ունի ստացիոնար հարկադիր հոգեբանական բուժման: 2016թ. մայիսի 3-ին որոշում է կայացվել վարույթը կասեցնել՝ մեղադրյալի ծանր հիվանդության պատճառաբանությամբ: