|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված տղաներից մեկն էլ շարքային Ժորա Եսայանն է: Ժորան Արարատի մարզի Դարբնիկ գյուղից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Դարբնիկի գյուղապետ Դավիթ Գզիրյանը հայտնեց, որ Ժորան երկու եղբայր ունի, նա մեծն էր:
«Եղբայրներից մեկը նույնպես ծառայում է` Քարվաճառում, իսկ մյուսն անչափահաս է: Ժորայի հայրն ավտոբուսի վարորդ է: Օրվա հացի փողն աշխատող մարդիկ են»,- ասաց գյուղապետը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ժորան էլ այն տղաներից մեկն է, ով չի ցանկացել դիրքը լքել: