կարևոր
3628 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-21 12:44
Քաղաքական

ՀՀ-ի առաջին չղջիկը վերադառնում է գործարանային դիրքեր․ Իրանից արձագանքել են Աննա Հակոբյանի` իրանահայերին ուղղված վիրավորանքին

ՀՀ-ի առաջին չղջիկը վերադառնում է գործարանային դիրքեր․ Իրանից արձագանքել են Աննա Հակոբյանի` իրանահայերին ուղղված վիրավորանքին

Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանն արձագանքել է Աննա Հակոբյանի՝ իրանահայերին ուղղված վիրավորանքին, նշելով՝

«Հայաստանի առաջին չղջիկը վերադառնում է գործարանային դիրքեր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհի Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ մարդկանց անվանել է «էշ» ու «ոջիլ» և ծաղրել իրանահայերի բարբառը՝ այն անվանելով «գեղցու» ակցենտ, իսկ Իրանը՝ գյուղ։

Սա այն դեպքում է, երբ այս տիկինը վերջերս «Կրթությունը նորաձեւ է» խորագրով գովազդային շրջագայություն է իրականացնում Հայաստանի տարբեր քաղաքներում։

Ի տարբերություն քեզ՝ Հայաստանի առաջին չղջիկ, որ վերադարձել ես գործարանային դիրքեր, պիտի ասեմ․

Գյուղացիներն իրենց ուժերով են գոհանում, նրանց տեսակետը հալալ ապրուստի մասին է, որը նրանք ստանում են որպես նվեր իրենց ջանքերի արդյունքում լեռների ջրից, հողից և մաքուր օդից, ոչ թէ քո և ամուսնուդ նման 5000 զոհի և երկիրը վաճառքի հանելու միջոցով։

Գյուղացի լինելը արհամարհանքի նշան չէ։ Ավելի շուտ, դա նշան է վճռականության, եռանդի, մաքրության, որոնց գոյությանը նախանձելն է:

Եվ չմոռանանք, որ այս գյուղերում են ծնվել ու մեծացել աշխարհի գիտնականների ու հաջողակ մարդկանց մեծ մասը նաև անվանի իրանահայեր։

Միայն մի օրինակ բերեմ, որ իմանաս, այս գյուղացիներից (իրանցի) մեկը Շահամիր Շահամիրյան էր, որ Հայաստանի սահմանադրության առաջին նախագիծը պատրաստել է 1778-89 թթ.-ին։