|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լրագրող Բեթղեհեմ Արաբյանը գրել է. «Այն, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական է, ոչ թե քրեական, հիմնավորելու կարիք չունի, չի ունենալու նաև, երբ գա պատասխան տալու ժամանակը, քանի որ բոլորին է հայտնի այս ամենի սկիզբը։
Գագիկ Ծառուկյանի ստեղծածը վերաբերյալ սպառնալիքը կատարելու համար իրավապահ համակարգը որոշել է` ընդհուպ մարզասրահի հաճախորդը այլևս չպետք է գնա մարզվելու, առյուծը պիտի չապրի, ձին պիտի չսնվի, բույսերը պետք է ջրի երես չտեսնեն... ինչ-որ նախանձ է նկատվում:
Սա իրականացնողները մի օր ցուցմունք են տալու իրար դեմ նաև սրա համար:
Գագիկ Ծառուկյանի ձերբակալման ձևը մի այլ պատմություն է։ Այն պատվերի արդյունքում կատարվել է անհիմն և ապօրինի ֆիզիկական ներգործությամբ։ Մի երիտասարդ դատավոր կույր է, դատավարության կողմերին զրո հարց տված դատավորը ձերբակալություն իրավաչափ է ճանաչել, ափսոս էր անկախ դատավոր լինելու բացառիկ շանսը:
Ձերբակալումը հատուկ նկարահանելն ու ցուցադրելն էլ արդեն վաղուց իրավապահների առաջին խնդիրն է՝ ապացուցելու համար, որ ապօրինի հրամանը կատարվել է այնպես, ինչպես տրվել է: Ես վստահ եմ, որ պատվեր կատարողների երեխաներն այդ տեսանյութը տեսել ու ամաչել են դրա համար:
Քանի որ վատ վերաբերմունքի, խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի, ապօրինի ձերբակալելու միջազգային արգելքների, անմեղության կանխավարկածի, պատվի ու արժանապատվության պաշտպանության մասին բոլորից լավ գիտեն այդ վերաբերմունքի հեղինակները, այդ պատճառով մանրամասնելու կարիք ու ժամանակ չկա։
Հիմա ժամանակն է արձանագրելու և ապշելու, թե որքան դժբախտ պետք է լինեն մարդիկ,որ պատվիրեն և իրականացնեն իր տան դռան դիմաց կանգնած մարդուն հազիվհազ, բայց ամեն գնով գետնին գցելը: Եվ՞:
Պետությունը դուք չեք, պետությունն, ի վերջո, ողջամիտ մարդիկ են, ովքեր ավելի են հարգելու վիրավորանքին չպատասխանած, ապօրինի հրամանով ժամանած դիմակավորների դիմաց տան դուռը բացած Գագիկ Ծառուկյանին, և ավելի են ատելու կամ խղճալու ցածր ու փոքր դիպվածներից զվարճացողներին»: