|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 29-ին, ժամը 19:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դիտահորում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայի կողային հատվածը մասամբ ջերմահարվել է, իսկ դիտահորում գտնվող ջրաչափի ապակին՝ կոտրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: