կարևոր
7018 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-28 18:25
Հասարակություն

Ի՞նչ եք բարբաջում «առաջին տիկին կոչված». արձագանքներ՝ Աննա Հակոբյանի գրառմանը

Ի՞նչ եք բարբաջում «առաջին տիկին կոչված». արձագանքներ՝ Աննա Հակոբյանի գրառմանը

Աննա Հակոբյանն այսօր հերթական ֆեյսբուքյան գրառում էր արել և կոչ էր արել դադարել սգալ և ողբալ և նոր անդավաճան հարաբերություններ սկսել հայրենիքի հետ: Գրառումը բազմաթիվ քննադատությունների արժանացավ քաղաքացիների, զոհված զինծառայողների ծնողների կողմից։

Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

Որդուն՝ Աբգարին պատերազմում կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն ի պատասխան Հակոբյանի գրում է.

«Ստիպված եմ հերթական անգամ հրապարակավ կոչ անել Աննա Հակոբյանին, այլևս որևէ կերպ չանդրադառնալ հերոս տղերքին և նրանց ծնողներին։

Հանրության ուշադրությունն էլ հրավիրում եմ այն փաստին, որ Աննա Հակոբյանը, որը նիկոլի կինն է, կոչ է արել թաղել հինգհազարամյա Հայաստանը կամ իր բառերով ասած` մեր և հայրենիքի հարաբերությունները ճանաչենք մահացած և թաղենք հինգհազարամյա մեռելին։

Ավելին, անցնելով բոլոր սահմանները, առաջարկում է երկիրը թաղել այնպես ինչպես մայրը թաղել է 19 ամյա որդուն։ Մնում է հարցնենք` ախր դու ոնց կարող ես իմանալ... և մենք մեր տղերքին քո բառերով ասած չենք թաղել, մենք մեր սրբերին ճանապարհել ենք Երկինք, որտեղ դավաճանների դատելու են։

Ցինիզմը ավելացնելով նիկոլի կինը հրապարակմանը կից տեղադրել է հերոսներից մեկի նորածին եղբոր և նրա մոր լուսանկարը, որն արված է Եռաբլուրում։

Հայեր, ՀՀ քաղաքացիներ, նիկոլն ու իր կինը մեզ շատ պարզ առաջարկում են թաղել մեր երկիրը ու մի նոր արհեստածին մուտանտ ստեղծել։ Հիմա հերթը մերն է։

Իսկ հիմա շատ պարզ և հստակ նիկոլից և աննայից պահանջում եմ ներողություն խնդրել այս գրառման համար և անհապաղ հեռանալ։ Չքվեք»։

 

Ֆիզիկայի ուսուցիչ Աղասի Միքայելյանն արձագանքում է.

«Ինչքան էլ զարմանալի ա, նա առանձին ունի իր թիրախային լսարանը։ Հիմնականում կանայք են (ովքեր կուզեին շաբաթը մեկ նոր պայուսակ ու զարդեր կրել) ու անկին տղամարդիկ, ովքեր գուցե կուզեին, որ իրենց երազանքների կինն էլ լիներ հարդարված ու մի քիչ գրագետ»։

 Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Յուրահատուկ ցինիզմով լցված տեքստը ու անմարդկային ցինիզմով ընտրված լուսանկարը»:

Մարիամ Բադալյան-Չախոյանն իր էջում գրում է.

 «Ինչպես ասում էր սրանց առաջնորդը, ով չի հասկացել, թե ինչ էր սա և հատուկ բացատրության կարիք ունի, կարդացեք մեկնաբանություններում.

Հայրենիքի դավաճանի արժեքները ․․․․ Ըստ ՀՀ «առաջին տիկնոջ» դավաճանված հայրենիքը մեռել է, որին պետք է թաղել ու նոր կյանք սկսել »։

 Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, հեռակա դիմելով Ա. Հակոբյանին, գրում է.

 «Մոռանալ, որ երբևէ ունեցել ենք զավակներ, մոռանալ հազարավոր լույս տղերիքին ու ապրել այնպես ասես ոչինչ էլ չի եղել, մոռանալ, որ լույս աշխարհ ես բերել զավակ, ում դուք տարաք կանխամտածված մահվան։ Ներեցեք, բայց դուք ադեկվատ ե՞ք, թե ինչ որ դեղի ազդեցության տակ եք «առաջին տիկին կոչված», ինչ եք բարբաջում, ծնողը մոռանա, որ անգամ հրաժեշտ չկարողացավ տա իր զավակին, ծնողը մոռանա՝ թե ոնց են խոշտանգել իր զավակին, չէ դու քարից ես, դու իրո՞ք մսից ես, քո երակներում իրո՞ ք հայի արյուն է հոսում։  Հերիքա մեր նյարդերի հետ խաղաս, հերիքա ճառեր գրես։ Քո գրածի տողատակերում միայն մի բան կա, սպասվում է ավելի վատ իրադարձություն»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.

«Չէ, մենք չենք թաղելու դավադիր պատերազմին զոհ գնացած երեխեքին։ Թաղելու ենք դավադիր պատերազմի հեղինակներին։ Իսկ երեխեքը, մեր ու սերունդների համար միշտ պիտի մնան կենդանի վկայությունն այն բանի, որ պետության հետ խաղալ չի կարելի, իսկ խեղկատակների հետևից գնալը մահաբեր է»:

Նշենք նաև, որ նահատակված հերոս Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, ում որդու լուսանկարը Աննա Հակոբյանը կցել է իր գրառմանը, ժամանակ է տվել Աննա Հակոբյանին նկարը հեռացնելու համար: Հերոսի հայրը Աննա Հակոբյանին անվանել է դավաճան և անամոթ:

Ավելացնենք նաև, լրատվական կայքերի սոցէջերում նշված նյութի տակ հազարավոր քաղաքացիների ամոթանք տվող արձագանքներն ու կոչերն են ուղղված Աննա Հակոբյանին: