|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ՀԱՊԿ-ն առանցքային դերակատարում ունի իր պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության պահպանության գործում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ։
«Այսօրվա դրությամբ ՀԱՊԿ-ը առանցքային դերակատարում ունի կայունության ու անվտանգության պահպանման գործում՝ իր պատասխանատվության գոտում, որն ընդգրկում է Կազմակերպության կազմում գտնվող երկրների տարածքները»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ պատմական չափանիշներով համեմատաբար կարճ ժամանակահատվածում ՀԱՊԿ-ն «արժանի ճանապարհ» է անցել։
«Անդամ պետությունների համատեղ ջանքերի շնորհիվ՝ այն արդյունավետ գործող կառույց է՝ համաշխարհային ասպարեզում անվտանգության և համատեղ շահերի առաջմղման հետ կապված հարցերի համատեղ լուծման համար»,- հավելել է Զախարովան։
ՀԱՊԿ-ի արդյունավետ կենսագործունեության վառ վկայությունը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, Ղազախստանում հունվարին տեղի ունեցած իրադարձություններին Կազմակերպության խաղաղարարների գործողություններն էին։
«ՀԱՊԿ-ի հասունության վառ վկայությունը հունվարին, Ղազախստանի Հանրապետության խնդրանքով, երկրում իրավիճակը կայունացնելուն ուղղված համակարգված գործողություններն էին՝ իրականացված Կազմակերպության խաղաղապահների կողմից»,- ասել է Զախարովան։