Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անտեր ու ողբալի վիճակը մեր հանրապետության գյուղատնտեսական ոլորտում շարունակվում է։ Այս մասին ահազանգում է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
«Շիրակի մարզում այս տարի ևս բախվել են կրծողների աննախադեպ ներխուժմանը։ Նույն իրավիճակն էր ստեղծվել նաև 2023 թվականին, երբ իսկապես ֆերմերների հերոսական ջանքերի շնորհիվ հաջողվեց բերքի չնչին մասը մի կերպ փրկել։ Գյուղացիները կարծում էին, որ արդեն հաղթահարել են այդ արհավիրքը, սակայն այս տարի իրավիճակը միայն բարդացել է։ Դաշտային մկների վերարտադրության արագությունը ֆենոմենալ է։ Արդեն անցած տարի գարնանը կրծողների մեծ քանակություն հայտնվել էին Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում և վնաս էին հասցրել նույնիսկ շինություններին։ Դաշտային մկներին կարելի էր տեսնել ամենուր։ Նրանք փոսեր էին փորել նույնիսկ շենքերի տանիքներում։
Մարզի որոշ տարածքներում կրծողների քանակն այնքան մեծ մասշտաբների է, որ պարենային անվտանգության լուրջ սպառնալիք է իր մեջ պարունակում։
Երեկ այցելել եմ Արթիկի և Անիի տարածաշրջանի որոշ համայնքներ՝ խնդրին տեղում ծանոթանալու համար։
Առանց լուրջ պետական աջակցության իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Ցավոք սրտի այս անգամ կրկին պետական աջակցությունը բացակայում է։ Ֆերմերներն արդեն երկրորդ տարին է, ինչ այս խնդրի պատճառով կորցնում են իրենց բերքի մեծ մասը ։ ՀՀ-ի գործող աղետաբեր իշխանությունները աչք են փակում այս ճգնաժամի վրա և չեն շտապում օգնություն ցուցաբերել Շիրակի մարզի բնակիչներին։
ՔՊ-ական իշխանությունը թքած ունի երկրի գյուղատնտեսության վրա. ի՞նչ է սպասվում մեր երկրին ՝ պարենային աղետ, թե՞ պետության ողջ գյուղատնտեսության ոչնչացում։
Սրանց մնալու պարագայում՝ երկուսն էլ․․․․․»,- գրել է նա: