կարևոր
1252 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-16 12:50
Հասարակություն

Մանկապարտեզների գումարները մսխելու արդյունքում ՝ այդպես էլ ձեր երեխաների հերթը չի հասնելու․ Գևորգ Ստեփանյան

Մանկապարտեզների գումարները մսխելու արդյունքում ՝ այդպես էլ ձեր երեխաների հերթը չի հասնելու․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարյուրավոր բողոք-վրդովմունքներ են ստացվում, որ ձեր երեխաները չեն կարողանում այցելել մանկապարտեզներ, քանի որ իրենց հերթը չի հասնում ու արդեն երկու տարի է՝ գրանցվել եք, բայց ոչ մի օգուտ։

Պատասխանեմ՝ ցավոք, այս պարագայում իրավացի եք բոլորդ՝ անխտիր, մեկ հարցադրման մեջ՝ կարո՞ղ է մեր երեխաների դպրոց գնալու ժամանակն ավելի շուտ գա, քան մանկապարտեզ այցելելու հերթը։

Այս խայտառակ վիճակի միակ պատասխանատուն ու մեղավորը ՔՊ-ն ու կոալիցոն «Հանրապետությունն» են։

Մանկապարտեզների գումարները մսխելու արդյունքում, որի պարագայում դրանք չեն վերաբացվում, այդպես էլ ձեր երեխաների հերթը չի հասնելու։

Կոռուպցիոն պոզով-պոչով «կենդանիները» մսխում են ձեր, մեր բոլորիս երեխաների մանկությունը՝ զրկելով մանկապարտեզներ հաճախելու իրավունքից»։