|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ ավարտական հանդեսներից հետո քաղաքային ենթակայության մանկապարտեզների 302 ավագ խմբերը չեն փակվի: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:
9700 երեխաների համար նուհերը կգործեն մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Այդպիսով՝ երեխաների աշխատող ծնողները կխուսափեն ամառային ամիսներին բնորոշ բարդություններից: Ընդ որում, ավարտական խմբերի մանկավարժները նախկինի նման կօգտվեն ամենամյա արձակուրդից, քանի որ փոխարինողների համար Երևանի քաղաքապետարանը ֆինանսավորում կապահովի: