|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կիրանցում սևբերետավորների վայրագություններին ճանապարհը փակած քաղաքացիները պատասխանեցին աղոթքով:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը: Նա ցույցի մասնակիցներին հայտնեց, որ մեքենայում գտնված անձինք բախման ժամանակ դուրս են եկել մեքենայից և հեռացել, և ճանապարհը փակելն այլևս անիմաստ է: Տավուշի թեմի առաջնորդը խորհուրդ տվեց քաղաքացիներին բացել ճանապարհը և թույլ տալ դատարկ մեքենաներին հեռանալ:
«Շատ օրհնվեք դո՛ւք, դուք այս Հայրենիքի իրական տերերն եք։ Դուք ասյօր ապացուցեցիք, որ խաբված, բայց հերոսական ժողովուրդը, անկախ աշխարհաքաղաքական սեղաններից»,- ասել է Բագրատ Սրբազանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները շրջափակել են ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից մեկը, և պահանջում են մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ: Նրանք ասում են, որ իրենց տեղեկություններով, այդ մեքենայի մեջ քարտեզագրման աշխատանքներ իրականացնողներն են: Քաղաքացիների հետ փորձեց բանակցել մարզպետը, սակայն, նրան չցանկացան լսել: Դրանից հետո սեւբերետավորները սկսեցին ուժ գործադրել քաղաքացիների նկատմամբ, որ ճանապարհ բացեն մեքենաների համար:
Ավելին՝ տեսանյութում: