կարևոր
349 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-07 17:43
Հասարակություն

Չեմ հիշում որ Փաշինյանը եկեղեցի գնար, հենց սկսեց Սաղմոս կարդալ, ասեցի՝ հերթը հասնելու է Վեհափառին ու Սրբազաններին․ Քոչարյան

Չեմ հիշում որ Փաշինյանը եկեղեցի գնար, հենց սկսեց Սաղմոս կարդալ, ասեցի՝ հերթը հասնելու է Վեհափառին ու Սրբազաններին․ Քոչարյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և իշխանությունների՝ եկեղեցու նկատմամբ հռետորաբանությանը։

«Ես ռացիոնալ բացատրություն չունեմ՝ ինչու են հարձակումներ իրականացվում եկեղեցու վրա։ Եկեղեցին չի խանգարում ոչ տնտեսական քաղաքականությանը, ոչ աղքատության նվազեցմանը, ոչ էլ հանցագործությունների բացահայտմանը։ Սա ավելի շատ հոգեբանական բարդույթների և ինքնության փոփոխության գաղափարի արդյունք է։ Նիկոլ Փաշինյանը պարզապես չի ուզում, որ լինի ինստիտուտ, որն ինքնուրույն կարծիք կունենա»։

Քոչարյանը նաև արձագանքեց ընդդիմադիր դաշտից հնչող կոչերին, որ ինքը պետք է հեռանա քաղաքականությունից․

«Եթե ես կուսակցություն ստեղծեմ, ընտրվեմ կուսակցության առաջնորդ և ասեմ՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա անլուրջ է։ Քաղաքականություն ես անում՝ անում ես քո դեմքով։ Ես չեմ հասկանում, թե ինչով եմ այդ ուժերին խանգարում։ Խոսում են մարդիկ, որոնց ես չեմ էլ ճանաչում։ Թող ասեն, դա իրենց իրավունքն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։