|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. հայտնում է АПА-ի թղթակիցը:
Տեղեկության համաձայն` կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները: Նախագահները նշել են Մոսկվայի և Բաքվի տնտեսական, քաղաքական և հումանիտար փոխգործակցության լավ ընթացքը: Ալիևի խոսքով` կան նաև տնտեսական համագործակցությունն ընդլայնելու ծրագրեր:
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Մոսկվան պատրաստվում է Ադրբեջանի նախագահի հաջորդ այցին, որը կկայանա օգոստոսի 30-ին: «Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք դրանք խորապես և հիմնովին կքննարկենք օգոստոսի 30-ին` Ռուսաստան ձեր հաջորդ այցի ժամանակ»,- նշել է նա: