կարևոր
1792 դիտում, 12 ժամ առաջ - 2025-05-12 14:23
Աշխարհ

Ուկրաինայում հրադադարի հասնելու համար ուղիղ բանակցություններ են պետք. Պեսկով

Ուկրաինայում հրադադարի հասնելու համար ուղիղ բանակցություններ են պետք. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են Մոսկվայի և Կիևի ուղիղ բանակցությունները: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին ելույթ է ունեցել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև և Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները:

«Պետք է ուղիղ բանակցություններ վարել հրադադարի հասնելու ճանապարհ գտնելու համար։ Հրադադարին պարզեցված մոտեցումն անընդունելի է», - նշել է Դմիտրի Պեսկովը։

Ինչպես գիտեք Վլադիմիր Զելենսկին պահանջել է, որ Մոսկվան մայիսի 12-ից համաձայնի լիակատար հրադադարի, և միայն այդ ժամանակ Կիևի ռեժիմը կնստի բանակցությունների սեղանի մոտ: Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևի իշխանություններին կոչ է արել «անհապաղ» համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու Պուտինի առաջարկին:

Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15ին Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։

Հիշեցնենք, որ այդ օրը Թուրքիայում կլինի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։