Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այո, քաղաքականության մեջ ու պետության զարգացման առանձին գործընթացների շուրջ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ մեր առանձին դիրքորոշումը, բայց մի հարցում մենք պարտավոր ենք լինել միասնական և պարտավոր ենք հասնել այդ նպատակին: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը․
«երբ ասում եմ, որ մենք միասին անպայման հասնելու ենք հաղթանակի, դա պետք է հենց ուղիղ էլ հասկանալ: Միասին ենք մենք բոլորս, ես, դու, Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցանկացած անհատ, հայտնի մարդ, կազմակերպություն կամ կուսակցություն:
Սա իմ համոզմունքն է եղել ու մնալու: Մեզանից յուրաքանչյուրս՝ «Հայրենիքը», Դաշնակցությունը, Հանրապետականը, Դիմադրություն շարժումը, Արսեն Գրիգորյանն ու այն երիտասարդ գեղեցկադեմ ուսանողուհին, որ ներկայացված ենք հարթակում, միասնություն ենք կազմել մեր սկսած ապակենտրոն պայքարի արդյունքում: Մենք, միասին, պարտավոր ենք և պետք է հասնենք հաջողության:
Այո, քաղաքականության մեջ ու պետության զարգացման առանձին գործընթացների շուրջ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ մեր առանձին դիրքորոշումը, բայց մի հարցում մենք պարտավոր ենք լինել միասնական և պարտավոր ենք հասնել այդ նպատակին:
Նպատակն այդ հայտնի է՝ ապահովել մեր մեծ հայրենիքի պահպանումն ու հարատևությունը: Դրան հասնելու առաջին քայլը այս իշխանության հեռացումն է, որի շուրջ էլ ունենք մեծ միասնությունը:
Յուրաքանչյուրը, ով կնպաստի այս նպատակին հասնելուն՝ իմ բարեկամն է:
Ես հավատում եմ իմ ուժերին, ես հավատում եմ մեր թիմին ու նրա ղեկավարին: Ես հավատում եմ բոլորիս միասնությանն ու մեր հաղթանակին:
Կեցցենք մենք, որ անպայման հաջողելու ենք»,- գրել է Բաբայանը։