կարևոր
1030 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-12 13:48
Աշխարհ

Ես անձամբ կսպասեմ Պուտինին մայիսի 15-ին Թուրքիայում․ Զելենսկի

Ես անձամբ կսպասեմ Պուտինին մայիսի 15-ին Թուրքիայում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է մայիսի 15-ին Ստամբուլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին։ «Ես Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում։ Անձամբ ես հույս ունեմ, որ այս անգամ ռուսները պատճառներ չեն փնտրի, թե ինչու չեն կարող», - գրել է Ուկրաինայի առաջնորդը իր Telegram ալիքում։

Զելենսկին ընդգծել է, որ Կիևը սպասում է մայիսի 12-ից սկսած լիակատար հրադադարի։ 

«Սպանությունները ձգձգելը իմաստ չունի», - հավելեց Զելենսկին։

Զելենսկին իր վերջին հայտարարության մեջ չի մանրամասնել, թե արդյոք Մոսկվան պետք է հայտարարի հրադադար առնվազն 30 օրով, ինչպես նախկինում պահանջել էր Կիևը։