Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր առավոտից շարունակվում էր դեռևս նախորդ շաբաթ սկսված դասադուլը։ Ծնողները պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին՝ աշխատանքից ազատելու որոշումը։
Նրանք քայլերթով դպրոցից շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն։ Ծնողական կոմիտեի նախագահի խոսքով՝ նախարարությանը ներկայացնելու իրենց պահանջը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը հայտնել էր, որ նշանակված տնօրեն չկա դպրոցում, կա պարտականությունները կատարող, որը տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալներից մեկն է լինելու։ Ընթանում է մրցութային գործընթաց։ Նա հայտնել է, որ մրցույթին մասնակցել է միայն դպրոցի արդեն նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը և հարցազրույցի փուլում չի հաղթել:
Հանդիպումից հետ ծնողները հանդես եկան հայտարարությամբ։ Նրանց խոսքով՝ դպրոցի գործող տնօրեն Նատալյա Ստեփանյանի՝ մրցույթի վերջին փուլը չանցնելու որոշումը բողոքարկվել է և եթե բողոքարկման արդյունքները դրական լինեն, 3 օրվա ընթացքում պետք է հայտարարվի նոր մրցույթ։
«Ոչ մի նոր թեկնածու չի կարողանա մասնակցել տնօրենի մրցույթին առանց ներկայացնելու դպրոցի զարգացման ծրագիրը ծնողական խորհրդին։ Միայն ծնողական խորհրդի կողմից այդ ծրագիրը հաստատելուց հետո հավակնորդը կկարողանա մասնակցել մրցույթին»,–ասաց ծնողներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութւոմ։