|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սովետական տարիներին նոմենկլատուրային դպրոցների շարքում լավագույններից մեկը համարվում էր Պուշկինի անվան դպրոցը: Նոմենկլատուրային լինելու պարագան ապահովում էր նաեւ դպրոցի շատ բարեկարգ վիճակը, հատկապես մյուս դպրոցների համեմատությամբ: Այսօր նույնպես լայնածավալ վերանորոգումներ են կատարվում դպրոցում: Եվ մեզ հասած տեղեկություններով դա կապված է օտարալեզու դպրոցների մասին օրենքի ընդունման հետ, քանի որ ապագայում հնարավոր է, որ դպրոցը կրկին դառնա ռուսական :
Տեղեկությունը ճշտելու համար շտապեցինք դպրոց, և քանի որ դպրոցի տնօրենը գործուղման մեջ էր գտնվում, մեզ պատասխանեցին դպրոցի մի խումբ աշխատակիցներ, որոնք վստահեցրին, որ դպրոցի վերանորոգումը ոչ մի կապ չունի վերը նշված օրենքի հետ: Մայիսին նշվելու է դպրոցի 75 ամյակը, և վերանորոգումները կապված են հենց դրա հետ:
Գուցեեւ հենց այդպես էլ կա, սակայն վերջերս խոսվում էր, որ դպրոցը պատրաստվում է հետ բերել իր երբեմնի փառքը: Մնում է հուսալ, որ երբեմնի փառք ասվածի տակ , չի հասկացվում երբեմնի ռուսական դպրոցի վերադարձը: Ի դեպ դպրոցում երեխաներից շատերն իրար հետ շփվում էին ռուսերենով: