կարևոր
559 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-12 13:31
Հասարակություն

Ծանր դեպքերի ենք ականատես լինելու․ էս իշխանությանը, ցավոք, պետք էսպիսի ոստիկանություն․ իրավապաշտպան

Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկմանմ ժամանկ բանախոսները, ոստիկանության կողմից  օրեր առաջ կատարված բռնության դեպքն են քննարկել։

Հիշեցնենք, որ քաղաքացի Սերգեյ Աբրահամյանը ապրիլի 28-ին որպես վկա ներկայացել է Արմավիրի քննչական բաժին, սակայն նրան չեն ընդունել։ Ըստ Աբրահամյանի՝ հաջորդ օրը մի խումբ ոստիկաններ գնացել են նրա բնակարան։ Քաղաքացին նրանց հետ պատրաստվել է ներկայանալ բաժին, սակայն բնակարան են ներխուժել այլ ոստիկաններ ու Աբրահամյանին բռնության ենթարկել կնոջ աչքի առաջ։ Հետո տարել են ոստիկանության բաժին, որտեղ դաժան ծեծի են ենթարկել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ընդգծեց, որ  դա ոստիկանության կողմից արված միակ դեպքը չէ, օրեր առաջ էլ բռնությամբ բերման էին ենթարկել կնոջ (խմբ․նկատի ունենալով գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի դեպքը