|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Այսօր սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մենմենակ։ Ճամփի վրա»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ հայտնելով տեղի ունեցածի վերաբերյալ՝ նշեց․ «Բացարձակ գաղափար չունեմ՝ ո՞ր մարմինն է ձերբակալել, ինչի՞ համար է ձերբակալել. թե ինչի հետ է կապված, բոլորս էլ հասկանում ենք... Գյուղապետի տիկնոջ հետ եմ խոսել, 7, 9, 13 տարեկան երեխեքն ավտոյի մեջ, գալիս են, քաշքշելով ավտոյից դուրս շպրտում հորը. երեխեքի վիճակը պատկերացնո՞ւմ եք: Էսպիսի այլանդակություն չեմ լսել»,- ասաց Մելիքյանը: